Ստամբուլում ադրբեջանցի գործարար է ինքնասպան եղել

13:58 • 23.01.16

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել է, որ Ստամբուլում ինքնասպան է եղել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից, դիվանագետ Ֆահրեդդին Ալիևը։

 

Դեպքը գրանցվել է Ստամբուլի Քյուչուքչեքմեջե շրջանում գտնվող հրաձգարանում:

 

Հրաձգարան Ալիևը եկել է իր վարորդի հետ: Դիվանագետը մի քանի անգամ կրակել է թիրախին, իսկ վերջին փամփուշտով՝ իր գլխին: Մահը գրանցվել է ակնթարթորեն:

 

Ադրբեջանական ԱԳՆ-ն, սակայն հայտնել է, որ Ֆահրեդդին Ալիև անունով աշխատակից հյուպատոսարանում չկա։

 

Հաղորդվում է, որ նա ադրբեջանցի գործարար է։

 

Ստամբուլում ադրբեջանցի գործարար է ինքնասպան եղել