Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տոկիոյում՝ սրահում առաջացած ծխի պատճառով
Տոկիոյից Մարիանյան կղզիներ թռչող Boeing 757 ինքնաթիռը հարկադրված է եղել վերադառնալ օդանավակայան՝ սրահում առաջացած ծխի պատճառով, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ինքնաթիռում եղել է 97 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Այն վայրէջք է կատարել ճապոնական մայրաքաղաքի Նարիտա միջազգային օդանավակայանում: Տուժածներ չկան։
Օդանավակայանի աշխատակիցները պարզում են ծխի առաջացման պատճառները:
Դեկտեմբերի վերջին ճապոնական JAL ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Նարիտայի օդանավակայանում՝ պոկված դետալների պատճառով։
Պարզվել էր, որ ինքնաթիռից ընկել է մոտ մեկ մետր երկարությամբ կտոր, որում սենսորներ են եղել, որոնք տեղեկություն էին հաղորդում շասսիի և արգելակների վիճակի մասին։










