Վենեսուելան ու Լիբիան պարտքի պատճառով զրկվել են ՄԱԿ-ում քվեարկելու իրավունքից

14:35 • 23.01.16

ՄԱԿ-ի անդամ 15 երկրներ չեն վճարել անդամավճարներն ու այժմ կարող են քվեարկել միայն բացառիկ դեպքերում:

 

Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այդ մասին տեղյակ է պահել Գլխավոր ասամբլեային։ Բան Կի Մունի ստորագրությամբ պաշտոնական նամակը տարածվել է երեկ:

 

ՄԱԿ-ին պարտք ունեցող երկրների թվում են մասնավորապես Վենեսուելան և Լիբիան: Վենեսուելան ՄԱԿ-ին 3 մլն դոլար է պարտք:

 

ՄԱԿ-ին պարտք երկրների թվում են նաև Դոմինիկյան Հանրապետությունը (2,1 մլն դոլար), Բուրունդին (1360 դոլար):

 

Եթե ՄԱԿ-ի անդամ երկիրը չի կարողանում պարտքը վճարել ոչ իրենից կախված պատճառներով, ապա նրան կարող են թողնել քվեարկելու իրավունքը։

 

Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որն աղքատ կամ պատերազմական երկրներին, այդ թվում՝ Սոմալիին և Եմենին, թույլ է տալիս քվեարկել ընթացիկ նստաշրջանի ընթացքում՝ չնայած պարտքին:
 

Վենեսուելան ու Լիբիան պարտքի պատճառով զրկվել են ՄԱԿ-ում քվեարկելու իրավունքից