Թուրքական նավահանգստում այրվել է ռուս գործարարի շքեղ զբոսանավը. The Daily Mail (տեսանյութ)

10:21 • 23.01.16

Ենթադրաբար ռուս գործարարի պատկանող շքեղ զբոսանավը հրդեհվել է թուրքական Ֆեթհիե հանգստավայրի նավահանգստում, հայտնում է The Daily Mail-ը։

 

27 մետրանոց Queen Anna զբոսանավում հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի կեսօրին՝ ուժեղ անձրևի ժամանակ։ Կրակը տարածվել է ամբողջ նավով մեկ, հարևանությամբ կայանված նավերն աննշան վնասվել են, փոխանցում է lenta.ru-ն։

 

Հրդեհի հետևանքով տուժել է նավի կապիտան Վլադիմիր Լոպատան, նա հոսպիտալացվել է։ Հրդեհի պատճառները պարզվում են։

 

4 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Princess 95 դասի Queen Anna զբոսանավը,  Boat International հրատարակության տվյալներով, կառուցվել է 2009-ին, սեփականատիրոջ մասին հայտնի է միայն, որ նա ՌԴ քաղաքացի է։
 

 

Թուրքական նավահանգստում այրվել է ռուս գործարարի շքեղ զբոսանավը. The Daily Mail (տեսանյութ)