Anonymous-ի հաքերներն իրենց վրա են վերցրել Տոկիոյի օդանավակայանի կայքի վրա հարձակման պատասխանատվությունը

11:51 • 24.01.16

Anonymous հաքերային խումբն իր վրա է վերցրել Տոկիոյի մոտակայքում գտնվող Նարիտա օդանավակայանի կայքի վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հաքերները հայտարարել են Twitter-ում, գրում է РИА Новости-ն:

Օդանավակայանի կայքն անհասանելության պատճառը դարձել է DDos հարձակումը:

Հարձակումը անհարմարություններ է ստեղծել ուղևորների համար, որոնք չէին կարող ստուգել թռիչքների ժամանակի փոփոխությունները: Հարձակումը, սակայն, չի ազդել թռիչքների ժամանակցույցի վրա:

Միայն 2015 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Anonymous-ի հաքերներն իրենց վրա են վերցրել ճապոնական կայքերի, այդ թվում պետական հաստատությունների վրա գործած 97 հարձակում:

 

 

Anonymous-ի հաքերներն իրենց վրա են վերցրել Տոկիոյի օդանավակայանի կայքի վրա հարձակման պատասխանատվությունը