Չինացին 6 հազար դոլար է վճարել ավտոմեքենայի համար մանրադրամով, հաշվարկի համար մեկ օր է պահանջվել
Չինական Շանդուն շրջանի բնակիչը վճարել է 52 հազար յուան (6,3 հազար դոլար) արժողությամբ ավտոմեքենայի համար 1 յուաններով և ավելի փոքր փողով: Ավտոսալոնի աշխատակիցներին մեկ օր է պահանջվել գումարը հաշվելու համար, հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ Բինչժոու շրջանկի բնակիչը եկել է ավտոսալոն հունվարի 22-ին, իսկ ավտոմեքենայի գումարի հաշվարկը, որին մասնակցել է 15 աշխատակից, ավարտվել է միայն հունվարի 23-ին:
Տղամարդը պատմել է, որ պոլիէթիլենային փաթեթներ է վաճառում, իսկ գնորդների մեծ մասն իր արտադրանքի համար վճարում է փոքր փողերով: Նրա խոսքերով՝ նա փորձել է փոխանակել այդ փողն ավելի մեծ փողի, սակայն շրջանի բոլոր բանկերը նրան մերժել են փոխանակման համար:










