Ամերիկացին հսկա կոկորդիլոս է հայտնաբերել իր լողավազանում

19:19 • 24.01.16

Huffington Post-ը հայտնում է, որ Ֆլորիդայի բնակիչներից մեկը մոտ 2,5 մետրանոց կոկորդիլոս է հայտնաբերել իր լողավազանում:

Նա զանգահարել է ոստիկանություն: Ոստիկանների տարածած լուսանկարում երևում է, թե ինչպես է գազանը ասես որոշել առավոտյան լող տալ:

Ոստիկանները, բնապահպանների օգնությամբ կենդանուն անվնաս հեռացրել են բնակելի հատվածից: Այս կենդանին՝ ամերիկյան կոկորդիլոսը, վտանգված կենդանատեսակ է համարվում:

Ամերիկացին հսկա կոկորդիլոս է հայտնաբերել իր լողավազանում