200 ներգաղթյալ ներխուժել է ֆրանսիական Կալե նավահանգիստ

10:43 • 24.01.16

Մոտ 200 փախստական ներխուժել է Կալե նավահանգիստ Ֆրանսիայի հյուսիսում ներգաղթյալների պաշտպանության ցույցից հետո, 24 փախստական ձերբակալվել է, հաղորդում է korrespondent.net-ը:
 

Պրեֆեկտուրայի ներկայացուցիչ Դենի Գոդեն խոսքերով՝ ցույցին մասնակցել է մոտ երկու հազար մարդ: Միջոցառման վերջում մոտ երկու հարյուր մարդ ներխուժել է նավահանգիստ, նրանցից մոտ 50-ին հաջողվել է բարձրանալ Spirit of Britain նավթի արտաքին տախտակամած:
 

Նավը կառավարող P&O Ferries ընկերության մամուլի քարտուղարը նշել է, որ ներգաղթյալներին չի հաջողվել մտնել նավ, քանի որ դրա անձնակազմը փակել է բոլոր դռները նրանց մուտքը կանխելու համար:
 

Ոստիկանությունը ձերբակալել է 24 փախստականի և նրանց իրավունքների պաշտպանության շարժման 11 մասնակցի, որոնք ապօրինի կերպով ներխուժել են քաղաքի նավահանգիստ և բարձրացել նավի տախտակամած:
 

Նավահանգստի ղեկավարությունում հայտնել են, որ ոստիկանությունը տարհանումն իրականացրել է խաղաղ ձևով: Նավահանգիստը վերսկսել է իր աշխատանքը:

 

200 ներգաղթյալ ներխուժել է ֆրանսիական Կալե նավահանգիստ