Ճապոնական կղզում 115 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

14:59 • 24.01.16

Ճապոնական Ամամի Օսիմա կղզում, որը գտնվում է ենթաարևադարձային գոտում, 1901 թ. ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել, ինչը եղանակային գլոբալ փոփոխությունների հետևանք է:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ընդհանուր առմամբ, եղանակի կտրուկ փոփոխություն ու ջերմաստիճանի անկում է գրանցվել Ճապոնիայի  մի շարք հատվածներում: Օրինակ`  ամենահարավային պրեֆեկտուրա Օկինավայում գրանցվել է ցրտի ռեկորդային ցուցանիշ` -4.5 աստիճան` ըստ Ցելսիուսի սանդղակի:

Առատ տեղումների պատճառով ավիափոխադրողները չեղարկել են 166 ներքին չվերթ:

 

Ճապոնական կղզում 115 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել