Աջափնյակում մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ բախվել են իրար.Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում.տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շինարարների փողոցից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ բախվել են իրար, ինչից հետո Mercedes-ը սահելով փակել է ճանապարհի գրեթե ողջ հատվածը:
Ճանապարհի մերկասառույցի պատճառով անգամ 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը չկարողացավ մոտենալ կանչի վայր, որպեսզի հետազոտեն հիվանդին, ու բժիշկները ստիպված այդ մերկասառույցով ճանապարհով, վտանգելով իրենց կյանքը, քանի որ չէր բացառվում, որ վայր կընկնեին, ոտքով գնացին հիվանդի մոտ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տարածքը պատկանում է Աջափնյակ վարչական շրջանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։













