Ուելսում ներգաղթյալներին վառ գույների թևնոցներ են բաժանում
Բրիտանական Ուելս ժամանող փախստականներին վառ գույնի թևնոցներ են բաժանում, որն անվճար սնունդ ստանալու իրավունք է տալիս, հաղորդում է lenta.ru-ն։
Շատ ներգաղթյալներ դա «անմարդկային» են համարում և բողոքում են, որ այդ պատճառով նրանք վիրավորանքների «թիրախ» են դառնում:
«Նման համակարգը շատ դժվար է հասկանալ և նորմալ ու արդար անվանել: Ես ցնցված եմ տեղի ունեցածից»,- իրավիճակը մեկնաբանել է Ուելսի պահպանողական կուսակցության առաջնորդ Էնդրյու Դևիսը:
Clearsprings մասնավոր ընկերությունում, որն իշխանությունների պատվերով ներգաղթյալներին սնունդ է տրամադրում, խոստացել են փոխել աշխատանքային կարգն ու այլ համակարգ ստեղծել ժամանակավոր տեղակայման վայրերում ապրող փախստականներին հաշվառելու համար:










