Կանադայում կքանդեն ու նորից կկառուցեն այն դպրոցը, որում հրաձգություն էր տեղի ունեցել

11:28 • 25.01.16

Կանադական Լա-Լոշ քաղաքի իշխանությունները որոշել են քանդել և նորից կառուցել դպրոցը, որի աշակերտներից մեկն օրերս այնտեղ կրակ էր բացել, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Ես ցանկանում եմ, որ այդ դպրոցը քանդվի, ապա նորից կառուցվի, քանի որ այստեղ այնքան ցավ կա: Դա տրավմա է», -ասել է քաղաքապետի պաշտոնակատար Քևին Ժանվյեն:


Նրա միակ դուստրը զոհվել է 17-ամյա դեռահասի հարձակումից:


Կանադական դպրոցում հրաձիգը հասցրել էր վիրավորել 9 մարդու:


Նա հունվարի 23-ին տանը սպանել էր իր երկու եղբայրներին, ապա ուղևորվել էր դպրոց, որտեղ կրակ էր բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա:

 

Զոհերից մեկը եղել էր 23-ամյա ուսուցչուհի Մերի Ժանվյեն: Սպանվել էր նաև ուսուցիչ Ադամ Վուդը:

 

Հաղորդվում է, որ վիրավորներից 7-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
 

Կանադայում կքանդեն ու նորից կկառուցեն այն դպրոցը, որում հրաձգություն էր տեղի ունեցել