Հունվարի 28-ին լեռնային շրջաններում կգրանցվի մինչև 30 աստիճան ցուրտ, Երևանում՝ -17

14:47 • 25.01.16

 

Հունվարի 29-ից  Հայաստանում եղանակը կրկին կսկսի տաքանալ, սակայն մինչև հունվարի 28-ը կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը, որն իր «պիկին» կհասնի  հունվարի  28-ին, երբ ՀՀ  լեռնային շրջաններում կգրանցվի  մինչև  30 աստիճան ցուրտ, իսկ  Արարատյան դաշտում և  Երևանում՝  -15...-17 աստիճան:


Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության  պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
 

«Մինչև   հունվարի 28-ը մեզ մոտ  կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը»,- մանրամասնեց  Գագիկ Սուրենյանը:


Հայաստանի լեռնային մարզերում այս պահին էլ բուք է և  ցածր տեսանելիություն, և ըստ կանխատեսումների`  առաջիկայում ինտենսիվ ձյան տեղումներ են սպասվում  Գյումրի-Ամասիա, Սևան-Մարտունի, Ապարանի, Հրազդանի,  Որոտանի լեռնանցք-Սարավան, և Հանրապետության մի շարք  այլ  հատվածներում եւ հարակից բնակավայրերում:

Հունվարի 28-ին լեռնային շրջաններում կգրանցվի մինչև 30 աստիճան ցուրտ, Երևանում՝ -17