Դոլարի փոխարժեքը նվազել է 77 ռուբլուց

11:57 • 25.01.16

Մոսկովյան բորսայում աճուրդների առաջին րոպեներին դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 76,90 ռուբլի։ Եվրոն այդ ժամանակ արժեցել է 83,10 ռուբլի։ Այդ մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները, գրում է lenta.ru-ն:

 

Հունվարի 25-ի պաշտոնական փոխարժեքներն են 80,57 և 87,23 ռուբլի՝ համապատասխանաբար: Մոսկվայի ժամանակով ժամը 10:21-ի տվյալներով՝ ամերիկյան արժույթի համար տվել են 77,42 ռուբլի, իսկ միասնական եվրոպական արժույթի համար՝ 83,72 ռուբլի։

 

Ռուբլին ամրապնդվում է թանկացող նավթի ֆոնին։ Brent ապրանքանիշի նավթն արժե բարելի համար 32,38 դոլար: Հունվարի 25-ին աճուրդները սկսվել են 32,34 դոլարից։

Դոլարի փոխարժեքը նվազել է 77 ռուբլուց