Միջերկրական ծովում ժամում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

10:01 • 25.01.16

Մեկ ժամում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Միջերկրական ծովում. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է իսպանական ինքնավար քաղաք-նավահանգիստ Մելիլիայի մոտակայքում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ:

 

Ավելի վաղ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Մարոկկոյի Էլ-Խոսեյմա քաղաքից 65 կմ հյուսիս-արևելք:

 

Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում։

Միջերկրական ծովում ժամում երկրորդ երկրաշարժն է գրանցվել