ԱՄՆ-ում ձնաբքի ժամանակ փողոցում կիսամերկ և բոբիկ աղջիկ է հայտնվել (տեսանյութ)
Ամերիկյան Մորգանթաուն քաղաքում ուշագրավ դեպք է գրանցվել. «Ջոնաս» ձնամրրիկի ժամանակ փողոցով կիսամերկ և բոբիկ աղջիկ է քայլել՝ բոլորի ուշադրությունը գամելով իրեն։ Նրա անունը հայտնի չէ։ Նրա մասնակցությամբ տեսանյութը Twitter սոցցանցում տեղադրել է Chandlar Fowler անունով օգտատերը, փոխանցում է lenta.ru-ն։
Թե ինչու է աղջիկը նման վիճակում հայտնվել փողոցում՝ չի հաղորդվում։
Ձնաբուքը պատուհասել է ԱՄՆ-ի արևելյան ափին հունվարի 22-ին։ Արտակարգ դրություն է հայտարարվել մի շարք նահանգներում։
Ըստ ԱՄՆ հիդրոօդերևութաբանների՝ այժմ ցիկլոնը շարժվում է Մեծ Բրիտանիայի ուղղությամբ։










