Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակվելու մեջ կասկածվող 100 մարդ է ձերբակալվել

09:23 • 25.01.16

Իրանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակվելու համար կասկածվող մոտ 100 մարդու։ Այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Գոլյամ Հոսեյին Մոհսենի-Էջեիի ներկայացուցիչը։


ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, պաշտոնյան նշել է, որ մի քանի ձերբակալվածների արդեն բաց են թողել:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Թեհրանում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչության վրա հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 3-ին:  Դեսպանատան շենքը հրկիզել էին, իսկ կահույքը՝ կոտրել:

 

Երկու երկրների միջև խնդիրները սկսվել էին Սաուդյան Արաբիայում հունվարի սկզբին շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրին մահապատժի ենթարկելուց հետո, ում սաուդական իշխանություններն ահաբեկիչ են համարում։

Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակվելու մեջ կասկածվող 100 մարդ է ձերբակալվել