Իրաքը դեմ է երկրի տարածքում իրականացվող ահաբեկչության դեմ պայքարին օտարերկրյա միջամտությանը
Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իբրահիմ ալ- Ջաաֆարին Բահրեյնի մայրաքաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարն իրականացվելու է բացառապես իրաքյան զորքերի կողմից:
Ինչպես նշում է lenta.ru-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ հակաահաբեկչական բնույթի ցանկացած գործողություն իրականացվելու է առանց օտարերկրյա միջամտության:
«Իրաքն ինքնիշխան պետություն է, և ոչ ոք իրավասու չէ խախտել նրա ինքնիշխանությունը»,-ասել է Ալ- Ջաաֆարին` հույս հայտնելով, որ 2016թ. իրենց կհաջողվի վերջնականպես ազատվել երկրի տարածքում հաստատված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։
Ավելի վաղ` հունվարի 22-ին, ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը հայտնել էր, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ն Իրաք կուղարկի 101-րդ օդադեսանտային դիվիզիան, որը պետք է միանա ԻՊ-ի դեմ պայքարին։










