Իտալիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում 25-ամյա մարոկկացու են ձերբակալել

14:21 • 25.01.16

Իտալիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը երկուշաբթի ձերբակալել է մարոկկացու, ով կասկածվում է միջազգային ահաբեկչությանը ներգրավվածության համար, հաղորդում է РИА Новости-ն:

 

Հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է վաղ առավոտյան, հարավային իտալական Կոզենցա շրջանում։

 

Ձերբակալված 25-ամյա մարոկկացին 2006 թվականից ապրել է Կոզենցայի մոտ գտնվող Լուցի քաղաքում:

 

Իրավապահ մարմինները նրան հետևում էին անցած տարվա հուլիսից, երբ նա Թուրքիայից վերադարձավ Իտալիա, որտեղից նրան արտաքսել էին անվտանգության նկատառումներով։

 

Քննության վարկածով՝ կասկածյալը պատրաստ է եղել մեկնել մարտական գործողությունների գոտի՝ ահաբեկիչների շարքերում կռվելու համար:

 

Իտալիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում 25-ամյա մարոկկացու են ձերբակալել