Ճապոնիայում ձյան տեղումների հետևանքով 8 մարդ է մահացել

08:36 • 25.01.16

Ճապոնիայում 8 մարդ է մահացել վերջին երկու օրերին՝ երկրում տեղացած ձյան առատ տեղումների պատճառով;


Նրանցից երեքը դարձել են ձնակույտի փլուզման զոհ։ Ձյունը Տոտորի պրեֆեկտուրայի լեռնային բնակավայրում քանդել է փոքր մի տուն:

 

Նախօրեին Ճապոնիայի տարբեր շրջաններում ձնաբքի պատճառով 5 մարդ է մահացել: Հիմնականում նրանք մահացու վիրավորում են ստացել ընկնելու կամ ճանապարհային վթարների պատճառով։

 

Մոտ 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ձյան տեղումների պատճառով 144 ներքին չվերթներ են չեղարկվել:

 

Ձնաբքի պատճառով Օկայամայի կայարանի մոտ՝ Հոնսյու կղզում, կանգնեցվել է արագընթաց գնացքը, որում ստիպված է եղել գիշերել 110 մարդ:

 

Երեկ Ճապոնիայում մոտ 500 ինքնաթիռ չի կարողացել ժամանակին թռչել, ինչի պատճառով օդանավակայաններում քաոս է սկսվել, որը շարունակվում է նաև այսօր։ 

Ճապոնիայում ձյան տեղումների հետևանքով 8 մարդ է մահացել