Քամշլիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հայեր են վիրավորվել
Սիրիայի Քամշլի քաղաքում կիրակի օրն ահաբեկչական երկու ուժգին պայթյուններ են որոտացել։ Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը, պայթյունները որոտացել են քաղաքում գտնվող «Սթար» ճաշարանի մոտ։
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 3, վիրավորվել՝ 6 մարդ։ Վիրավորների թվում հայեր կան՝ Մհեր Պողոսյան և Հակոբ Միրզոյան։
Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
Շրջանին հարակից խանութները նյութական մեծ վնասներ են կրել։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ահաբեկչական խմբավորումները պայթեցրել են հեծանիվ, որի վրա ականներ են ամրացված եղել։










