Մալայզիայի իշխանությունները նախազգուշացրել են ԻՊ-ի հարձակումների վտանգի մասին

12:33 • 25.01.16

Մալայզիայի տարածքում գոյություն ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից հարձակման իրական վտանգ, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը։

 

Նրա խոսքով՝ տարածաշրջանում գործող ԻՊ-ի թևը սպառնալիքներով տեսանյութ է թողարկել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ խմբավորման անդամների ձերբակալության մասին։

 

«Վտանգը շատ իրական է: Եվ իմ կառավարությունը դրան շատ լուրջ է վերաբերում»,- ասել է Ռազակը:

 

Նա նշել է, որ այդ «մարտահրավերը» փոխել է ողջ աշխարհը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետության» յոթ աջակցի, որոնք ենթադրաբար ահաբեկչություններ էին պատրաստում: 

Մալայզիայի իշխանությունները նախազգուշացրել են ԻՊ-ի հարձակումների վտանգի մասին