Ռուսաստանում 36-ամյա ադրբեջանցի է սպանվել

14:45 • 25.01.16

Ռուսական Վլադիվոստոկ քաղաքում 36-ամյա ադրբեջանցի է սպանվել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպանությունը տեղի է ունեցել գարեջրատանը։

 

Գարեջրատան երկու այցելուների վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ։

 

Վոլգոդոնսկ քաղաքի բնակիչը՝ ծնված 1993 թվականին, դանակի հարված է հասցրել ադրբեջանական ծագմամբ իր 36-ամյա ծանոթին։ Հոսպիտալացված ադրբեջանցու կյանքը փրկել չի հաջողվել։

 

Սպանությունն իրականացնելու համար կասկածվող տղան ձերբակալվել է։ Նա արդեն խոստովանական ցուցմունք է տվել։

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով։ Տղային մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։

Ռուսաստանում 36-ամյա ադրբեջանցի է սպանվել