Նավթի գները կրկին սկսել են նվազել
Երկուշաբթի առավոտյան գրանցված կտրուկ, բայց կարճատև աճից հետո նավթի գները կրկին սկսել են նվազել, գրում է РИА Новости-ն։
Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է բարելի համար 32 դոլարից։
Մոսկվայի ժամանակով ժամը 11:25-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 2,99 տոկոսով՝ հասնելով բարելի համար 31,89 դոլարի։
WTI ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 3,90 տոկոսով՝ հասնելով բարելի համար 30,95 դոլարի։
Նավթի գինը վերադարձել է բացասական դինամիկային՝ համաշխարհային շուկայում հումքի ավելցուկի ֆոնին: Առաջիկա ամիսներին ներդրողները սպասում են իրանական նավթի մուտքը շուկա, ինչն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը։










