Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործով կալանավորված Նելլի Մինասյանն ազատ է արձակվել

13:29 • 25.01.16

Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից Նելլի Մինասյանն ազատ է արձակվել:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նելլի Մինասյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ նշելով, որ խափանման միջոցը փոխվել է:


«Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը:


Նշենք, որ այսօր այս գործով ազատ են արձակվել նաև Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները,  Սրբուհի Այվազյանը:

 

Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործով կալանավորված Նելլի Մինասյանն ազատ է արձակվել