Օբաման բացառել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 3-րդ անգամ զբաղեցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ նույնիսկ օրենքով հնարավոր լինելու դեպքում իր թեկնածությունը չի առաջադրի Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնը 3-րդ անգամ զբաղեցնելու համար։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Օբաման բացատրել է, որ ցանկություն չունի ևս մի ժամկետով զբաղեցնել նախագահի պաշտոնը, քանի որ, ըստ իրեն, այժմ երկրի վիճակը շատ ավելի կայուն է, քան այն ժամանակ, երբ ինքն առաջին անգամ կանգնեց իշխանության գլխին։
Միևնույն ժամանակ, նախագահը մանրամասնել է, որ պաշտոնանկությունից հետո իր համար ամենագլխավոր ձեռքբերումներից մեկն է լինելու իրեն ամենուր հետևող թիկնազորից ազատվելը: Այս ասելով` Օբաման նկատի ունի իր մշտական թիկնազորին, որը Սպիտակ տան սահմաններից դուրս նրան հետևում է ամենուր։










