Նավթի գները վերադարձել են բարելի համար 32 դոլար մակարդակին

10:41 • 25.01.16

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, այդ մասին վկայում են աճուրդների տվյալները։

 

WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ավելացել են 0,50 տոկոսով՝ հասնելով բարելի համար 32,35 դոլարի, գրում է gazeta.ru-ն։

 

ICE Futures լոնդոնյան բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն ավելացել են 0,75 տոկոսով՝ հասնելով բարելի համար 32,42 դոլարի։

 

Այդկերպ՝ նավթը վերադարձել է հունվարի 11-ի գներին։

 

Նավթի գները վերադարձել են բարելի համար 32 դոլար մակարդակին