Պորտուգալիայում նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում աջակենտրոնների աջակցությունը վայելող թեկնածուն

11:52 • 25.01.16

Պորտուգալիայում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրություններում առավել շատ ձայներ է հավաքում Մարսելու Ռեբելու դի Սոզան՝ թեկնածուն, որին աջակցել են աջ և կենտրոնամետ կուսակցությունները։

 

Մշակված մոտ 99 տոկոս քվեաթերթիկների տվյալներով՝ նրան հաջողվել է անցնել 50 տոկոսի շեմը, որն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթելու համար։

 

Ընդհանուր առմամբ, նրա օգտին քվեարկել է ընտրողների 52 տոկոսը։ Նախագահական ընտրություններին մասնակցությունը ցածր է եղել՝ 48,4 տոկոս։

 

Երկրորդ փուլի անցկացումը պորտուգալական ընտրությունների հիմնական ինտրիգն էր: Դի Սոզայի գլխավոր մրցակիցը՝ Լիսաբոնի համալսարանի նախկին ռեկտոր Սամպայու դա Նովուան, նախնական տվյալներով հավաքել է 22,8 տոկոս։

 

Առաջատարների եռյակը, հակառակ կանխատեսումների, եզրափակում է ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող եվրապատգամավոր Մարիսա Մատիասը։

Պորտուգալիայում նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում աջակենտրոնների աջակցությունը վայելող թեկնածուն