ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 30-ի (լուսանկարներ)

13:39 • 25.01.16

ԱՄՆ-ում ձյան տեղումների պատճառով մահացածների թիվը հասել է 30-ի, հաղորդում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել է 28 զոհի մասին:

 

Դելավեր նահանգում իր տան մոտ մեկ ժամ ձյուն մաքրելուց հետո սրտի կաթվածից մահացել է ոստիկանության մի սպա։ Եվս երկու մարդ սրտի կաթվածից մահացել է Մերիլենդ նահանգում՝ ձյունը մաքրելու ժամանակ:

 

Ամերիկյան 11 նահանգներում իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել, ընդ որում՝ Վաշինգտոնում դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ Նյու Յորքում արգելել են ավտոմեքենաների երթևեկությունը փողոցներում։ ԱՄՆ մայրաքաղաքի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ փողոց:

 

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ձյան տեղումներից հետո, որոնց ընթացքում մի շարք շրջաններում գրանցվել է մինչև 70 սանտիմետր ձյուն և մոտ 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, ջրհեղեղների վտանգ է առաջացել։

 

ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 30-ի (լուսանկարներ)