Շվեդիայում համալսարանը փակվել է՝ ստացված սպառնալիքների պատճառով

09:38 • 25.01.16

Շվեդական Էրեբրու քաղաքի իշխանությունները որոշել են այսօր փակել քաղաքային համալսարանը՝ ուսանողների ու դասախոսների հասցեին ուղարկված սպառնալիքների պատճառով, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:


«Մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել մեր ուսանողների, աշխատակիցների ու այցելուների կյանքերը։ Այդ պատճառով խորհրդակցել ենք ոստիկանության հետ և որոշել ենք հունվարի 25-ին փակել համալսարանը»,-ասված է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ:

 

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները՝ սպառնալիքը հնչեցվել է բջջային հեռախոսների Jodel հավելվածի միջոցով:

 

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվել է, որ ուսումնական հաստատության ուսանողներին ու աշխատակիցներին խորհուրդ չեն տալիս երկուշաբթի այցելել այնտեղ, «եթե ցանկանում են ապրել»:

Շվեդիայում համալսարանը փակվել է՝ ստացված սպառնալիքների պատճառով