Սիրիական ընդդիմադիր խմբավորումը բողոքել է ԱՄՆ-ի ճնշումներից
Սիրիայի ընդդիմադիր մի քանի խմբավորումներ հայտարարել են, որ Սիրիայի հարցով բանակցություններին կմասնակցեն միայն այն դեպքում, եթե երկրի կառավարությունը դադարեցնի ռմբակոծությունները, շրջափակումն ու ազատ արձակի գերիներին, հայտնում է Reuters գործակալությունը։
Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող «Ջեյշ ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») խմբավորման առաջնորդ Մուհամեդ Ալուշը հայտարարել է, որ լրջորեն են արձագանքելու ԱՄՆ-ի կողմից եկող ճնշումներին։ Այլ մեկնաբանություններ տալուց նա խուսափել է։
Հարցին, թե կկայանա՞ն արդյոք Սիրիայի բանակցությունները հաջորդ շաբաթ, Ալուշը պատասխանել է. «Այդ հարցը կլուծենք առաջիկա ժամերին»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ միջսիրիական բանակցությունների իրականացման ժամկետները շուտով կհստակեցվեն։
Դրանք նախատեսված էին այսօր, սակայն Քերին հայտարարել էր, որ հնարավոր է` դրանք մի քանի օրով հետաձգվեն։










