Արագացված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է ԱՄՆ Վիրջինիա նահանգն «անցնում» ձյան տակ (տեսանյութ)

11:21 • 25.01.16

Արագացված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է ԱՄՆ Վիրջինիա նահանգը սպիտակով պատվում։

 

Սաստիկ ձնաբուքը պատուհասել է ԱՄՆ-ի արևելյան ափի մեծ մասին, գրում է ABC News-ը՝ հավելելով, որ վերջին տարիների համեմատ այս տարի թերևս ամենաշատ ձյունն է տեղացել։ Ձնաբքի հետևանքով կաթվածահար են եղել Վաշինգտոնը, Բալթիմորը և Նյու Յորքը, որտեղ շաբաթ օրը գրանցվել է պատմության ընթացքում երրորդ ամենաշատ ձյան տեղումների քանակը։

 

Ուժեղ ձյան և քամիներից հետո Նյու Յորքի ճանապարհները փակվել են նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հրահանգով:

 

Կիրակի առավոտյան Նյու Յորք քաղաքի կենտրոնական զբոսայգում ձյան շերտի հաստությունը կազմել է 68 սանտիմետր։

 

Timelapse video shows the snow piling up in Virginia during #blizzard2016: abcn.ws/1Qranbq

Posted by ABC News on Saturday, January 23, 2016

 

Արագացված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է ԱՄՆ Վիրջինիա նահանգն «անցնում» ձյան տակ (տեսանյութ)