«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մինչ երկուշաբթի շուրջ 30 չվերթ է չեղարկել
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Ռուսաստանի քաղաքներ և արտերկիր ու հակառակ ուղղությամբ 8 չվերթ է չեղարկել հունվարի 30-ին, 17 չվերթ՝ հունվարի 31-ին, և 4 չվերթ՝ փետրվարի 1-ին՝ եղանակային վատ պայմանների կանխատեսումների պատճառով, նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության կայքին։
Բացի այդ, հունվարի 31-ին և փետրվարի 1-ին կփոփոխվեն դեպի Կոպենհագեն, Օսլո, Պրահա, Բեռլին, Ստոկհոլմ, Վիեննա, Վիլնյուս, Կրասնոդար, Ռիգա, Սամարա, Վոլգոգրադ, Վորոնեժ, Նովոկուզնեցկ չվերթների ժամանակացույցերը, ասվում է ավիաընկերության կայքում։










