Առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց ուղարկելուց. ԱՆ կոչը ծնողներին

16:33 • 30.01.16

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ծնողներին խորհուրդ է տալիս երեխաների մոտ առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ նրանց մանկապարտեզ, դպրոց ուղարկելուց։
 

Հաղորդագրությունում ասվում է.


«Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը սկսելու կապակցությամբ կոչ ենք անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ:
 

Հորդորում ենք  առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնական հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջության համար։  Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։

 

Հորդորում ենք նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Խնդրում ենք չզբաղվել ինքնաբուժմամբ:

 

Առողջապահական ողջ համակարգը ձեր կողքին է և պատրաստ ցանկացած օղակում ապահովելու ձեր ապաքինումը»։

 

Առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց ուղարկելուց. ԱՆ կոչը ծնողներին