Թուրքիայի ափերի մոտ փախստականների տեղափոխող նավակ է խորտակվել. կա 39 զոհ
Թուրքական Այվաչիկ հանգստավայրի լողափից ոչ հեռու փախստականներ տեղափոխող նավակ է տեղափոխվել, ինչի հետևանքով 39 մարդ է խեղդվել։ Փախստականները ցանկացել են Էգեյան ծովով Թուրիքայից Հունաստան հասնել:
Ինչպես հայտնում է bbc.com-ը, փրկարարների փոխանցմամբ, խորտակվածների մեջ կան նաև երեխաներ: Նրանք մանրամասնել են, որ իրենց հաջողվել է ջրից փրկել 60 փախստականի, սակայն ակնկալվում է, որ զոհերի թիվը կավելանա:
Այժմ որոնվում է այն նավակը, որով փախստականները դիմել են վտանգավոր ճամփորդության:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2016թ. հունվարի ընթացքում, ընդհանուր առմամբ, ծովում խեեղդվել է 244 փախստական:










