Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ հիվանդ երեխայի պատճառով
Եկատերինբուրգ-Կրասնոդար չվերթն իրականացնող ինքնաթիռը շաբաթ առավոտյան հարկադիր վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում։ Պատճառը եղել է ուղևորներից մեկի վատ ինքնազգացողությունը, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
««Դոնավիա» ավիաընկերության Airbus A319 ինքնաթիռը վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում, քանի որ վատացել է ուղևորներից մեկի ինքնազգացողությունը։ Այստեղ նրա համար շտապօգնություն են կանչել։ Այնուհետև ինքնաթիռը շարունակել է իր երթուղին»,- նշել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Բժշկական շրջանակներում աղբյուրը նշել է, որ վատ ինքնազգացողությունից բողոքել է 2003թ․ ծնված մի տղա։
«Երեխան հոսպիտալացվել է Սամարայի շրջանային կլինիկական հիվանդանոց, ախտորոշումը դեռ չի հաստատվել»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ըստ լրատվամիջոցների՝ 12-ամյա Նիկիտայի ծնողները դիմել են անձնակազմին այն բանից հետո, երբ իրենց երեխան վատ է զգացել։
«Օդաչուները որոշում են կայացրել իջեցնել ինքնաթիռը մոտակա օդանավակայանում»,- նշել է աղբյուրը։










