Ինչ օր է հունվարի 30-ը hայոց և համաշխարհային պատմության մեջ

14:36 • 30.01.16

 

Հունվարի 30-ը հայոց և համաշխարհային պատմության մեջ նշանավորվել է մի շարք պատմական, անգամ ճակատագրական իրադարձություններով:
 

Մասնավորապես, 1975թ. Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։

 

1901 թվականի հունվարի 30-ին ծնվել է  հայ անվանի կուսակցական պետական գործիչ Աղասի Խանջյանը:
 

1933թ. հունվարի 30-ին գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայի իշխանությունը հանձնում է ֆաշիստներին, իսկ Ադոլֆ Հիտլերը նշանակվում է կանցլեր։
 

1969 թվականին The Beatles բրիտանական ռոք-խմբի վերջին համերգն է տեղի ունեցել։
 

1937 թվականի այս օրը ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին։


Իսկ 1948-ի հունվարի 30-ին մահացել է Մահաթմա Գանդին:
 

 

 

Ինչ օր է հունվարի 30-ը hայոց և համաշխարհային պատմության մեջ