Իտալական մաֆիայի 2 պարագլուխները ձերբակալվել են ստորգետնյա բունկերում

16:19 • 30.01.16

Իտալացի ոստիկանները երկրի հարավային հատվածում տեղակայված բունկերներից մեկում ձերբակալել են մաֆիայի 2 պարագլխի, ովքեր տարիներ շարունակ փախուստի մեջ են եղել:


Ինչպես նշում է CNN-ը, 47-ամյա Ջուզեպե Ֆերարոն և 37-ամյա Ջուզեֆե Կրեան ձերբակալվել են Կալաբրիա շրջանում: Ըստ աղբյուրի, սպանությունների մեջ մեղադրվող հանցագործները հետախուզման մեջ են եղել 1998 և համապատասխանաբար` 2007 թվականներից:


Ձերբակալման պահին իրավապահները նրանց մոտից առգրավել են  մեծ քանակությամբ հրացաններ, ատրճանակներ ու ինքնաձիգեր:

 

Իտալական մաֆիայի 2 պարագլուխները ձերբակալվել են ստորգետնյա բունկերում