Դավիթ Տոնոյանը ռումինացի պաշտոնյաների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

12:52 • 30.01.16

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բոգդան Թեբրեային և նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Սանդու Վալերիկա Պիրոսկային (նստավայրը Թբիլիսի):

 

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, փոխնախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պիրոսկային Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
 

Կողմերը հաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը և պայմանավորվել են 2016 թվականի համար մշակել պաշտպանական բնագավառում համագործակցության իրատեսական ծրագիր:
 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


 

 


 

Դավիթ Տոնոյանը ռումինացի պաշտոնյաների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր