Յուրի Խաչատուրովը հույն պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

10:52 • 30.01.16

 

Հունվարի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին:
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: Գեներալ-գնդապետ Խաչատուրովը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն ապագայում էլ ավելի կզարգանա:
 

Գնդապետ Մավրոեիդիսը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և հունական կողմից առաջարկվող համագործակցության ծրագրերը:


 

 

 

 

Յուրի Խաչատուրովը հույն պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր