Ադրբեջանին զայրացրել է ՌԴ ՊՆ-ի հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում ԼՂՀ-ին անդրադարձը

13:11 • 30.01.16

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական հեռուստաալիքը` «Զվեզդան», Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված իր ռեպորտաժում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն, ինչը զայրացրել է Ադրբեջանին։

 

Համապատասխան ռեպորտաժում, որը հեռուստաալիքի պաշտոնական կայքում տեղադրվել է հունվարի 28-ին, անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցին:

 

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության կայքում տեղադրված նյութի համաձայն՝ ադրբեջանական կողմին դուր չի եկել այն փաստը, որ հաղորդման շրջանակում Բակո Սահակյանը ներկայացվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ։

 

Ի դեպ, հրապարակումից որոշ ժամանակ անց ՌԴ ՊՆ պաշտոնական հեռուստաալիքի կայքում տեղ գտած նյութից ԼՂՀ-ի մասը հանվել է։


 

Ադրբեջանին զայրացրել է ՌԴ ՊՆ-ի հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում ԼՂՀ-ին անդրադարձը