Պետդեպը հաստատել է Հիլարի Քլինթոնի 22 նամակներում պետական գաղտնիքների առկայությունը
ԱՄՆ Պետդեպը պաշտոնապես հաստատել է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի 22 նամակները, որոնցով նա փոխանակվել է պաշտոնավարելու ժամանակ իր անձնական փոստով, պարունակել են պետական գաղտնիքներ, բացի այդ, 18 նամակ եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի միջև, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այդ նամակագրությունից 22 նամակ տեղեկություններ են պարունակել, որոնք համարվում են պետական գաղտնիք»,- ասել է նա։
Պետդեպի ներկայացուցիչն ասել է, որ 18 նամակ հասցեագրված է եղել ԱՄՆ նախագահ Օբամային, ինչը նույնպես գաղտնի նամակ է համարվում, քանի որ խոսքը նախագահից ստացած տեղեկության պաշտպանության մասին է։










