Ղրղզստանի դպրոցներում կրոնագիտություն կուսուցանեն՝ ծայրահեղականության դեմ պայքարի համար

12:43 • 30.01.16

Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի նպատակով Ղրղզստանի միջնակարգ դպրոցներում կրոնագիտության դասավանդման ծրագիր կմշակվի, հայտնել է կրոնի հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Բորումուհամեդ Էսենովը, փոխանցում է gazeta.ru-ն։



«Դպրոցականները գիտելիքներ կստանան կրոնի հիմունքների վերաբերյալ, այդ թվում՝ իսլամի, ինչը, արդյունքում, պետք է օգնի երիտասարդության շրջանում ծայրահեղականության դեմ պայքարին»,- նշել է պաշտոնյան։

 

Նա նաև կոչ է արել մոնիթորինգի ենթարկել այն երիտասարդներին, որոնք մեկնում են արտասահմանյան կրոնական բուհեր՝ հավելելով, որ վերադառնալուց հետո նրանք դառնում են ծայրահեղական կրոնական կազմակերպությունների համար անդամներ հավաքագրողներ։


 

Ղրղզստանի դպրոցներում կրոնագիտություն կուսուցանեն՝ ծայրահեղականության դեմ պայքարի համար