Կրակոցներ Վանաձորում. բնակարանային գողերը կրակել են ոստիկանների ուղղությամբ. shamshyan.com

10:34 • 30.01.16

Հունվարի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն, այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ըստ կայքի՝ երբ ոստիկանները մոտեցել են նշված սեփական տանը, ներսից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
 

Դեպքի վայրում հայտնաբերվել են հրազենից արձակված պարկուճներ և պատերի և պատուհանների վրա կրակոցների հետքեր:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 

Կրակոցներ Վանաձորում. բնակարանային գողերը կրակել են ոստիկանների ուղղությամբ. shamshyan.com