Դամասկոսի ահաբեկչության զոհերի թվում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ
17:16 • 31.01.16
Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվածների թվում հայեր չկան։
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ Դամասկոսի թաղամասերից մեկում գրանցված երեք պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, 110 մարդ վիրավորվել է։
Placeholder










