Մոսկվայի արտադրամասերից մեկի հրդեհից 12 մարդ է մահացել. նրանց թվում կան երեխաներ

16:34 • 31.01.16

Մոսկվայի կարի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ:
 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, զոհերից 3-ը երեխաներ են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանի պաշտոնակատար Պավել Աստրախովը:

 

Քննիչները հետաքննում են դեպքը:

 

ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ  քննարկվում են հրդեհի բռնկման տարբեր պատճառներ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ կանխամտածված հրդեհման տարբերակ:

 

«Մարդկանց մահվան հստակ պատճառները պարզելու համար մի շարք փորձաքննություններ տեղի կունենան»,-հաղորդել է Իվանովան:
 

Մոսկվայի արտադրամասերից մեկի հրդեհից 12 մարդ է մահացել. նրանց թվում կան երեխաներ