Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիքը

13:21 • 31.01.16

Հունվարի 31-ին, ժամը 12.03 ահազանգ է ստացվել, որ  Շիրակի մարզի Իսահակյան գյուղում  այրվում է դպրոցի տանիքը.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
 

Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 

Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիքը