Ստամբուլի ոստիկանությունը կրակ է բացել ահաբեկչի ուղղությամբ՝ վարչապետի նստավայրի մոտ
Թուրք ոստիկանները կրակ են բացել ենթադրյալ ահաբեկիչ-մահապարտի ուղղությամբ՝ Ստամբուլում Թուրքիայի վարչապետի նստավայրի մոտ և վիրավորել են կասկածելի տղամարդուն, հաղորդում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան: Ոստիկանները փորձել են կանգնեցնել Դոլմաբախչե պալատին մոտենալ փորձող կասկածելի տղամարդուն, ով երկու ուսապարկ ուներ, որոնցից լարեր էին կախված:
Այն բանից հետո, երբ նա չենթարկվեց ոստիկանության պահանջին, ենթադրյալ ահաբեկչի ուղղությամբ կրակ է բացվել: Տղամարդը վնասվածք է ստացել ոտքին և հոսպիտալացվել է:
Ուսապարկերը պայթեցվել են դեպքի վայր ժամանած պայթուցիկ սարքերի վնասազերծման մասնագետների կողմից այն բանից հետո, երբ պալատի շրջակա հատվածը շրջափակվել է:
Ուսապարկերում պայթուցիկ սարքերի առկայության մասին չի հաղորդվում:










