ԱՄՆ գլխավորած կոալիցիան 23 ավիահարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում և Իրաքում

23:19 • 31.01.16

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան 23 ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Սիրիայում և Իրաքում:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով զինվորականների հայտարարությունները, Իրաքում կոալիցիան 18  հարված է հասցրել, որոնցից 4-ը` Մոսուլ քաղաքի շրջակայքում:  Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են իսլամիստների երկու մարտական հենակետեր, սահմանային անցակետը և խոշոր տրամաչափի գնդացիրները:

Բացի այդ, 7 հարված է հասցվել իրաքյան Էր-Ռամադի քաղաքի շրջանում, որի արդյունքում  զինյալների 3 մարտավարական միավոր է վնասվել: Եվս 5 ավիահարված հասցվել է Սիրիայում:




 

ԱՄՆ գլխավորած կոալիցիան 23 ավիահարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում և Իրաքում