ԱՄՆ-ն մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունն Իրաքում` ԻՊ-ի դեմ պայքարի համար
ԱՄՆ-ն հույս ունի մեծացնել իր ռազմական ներկայությունը Իրաքում` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:
«Ներկայում մենք 3700 զինծառայող ունենք Իրաքում: Եվ մենք ձգտում ենք մեծացնել այդ թիվը: Դրանք հավելյալ ուժեր են», - ասել է Պենտագոնի ղեկավարը` ելույթ ունենալով Վաշինգտոնի Տնտեսական ակումբում:










